Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

Օգոստոս 06,2016 15:06

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում:

Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկաման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում, մասնավորապես՝ «Արևիկ» ազգային պարկում վերջերս բռնկված հրդեհներին: Նախարար Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման աշխատանքներ, իսկ մինչ այդ հարկավոր է շարունակել պահպանել զգոնությունը՝ ազգային պարկի հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհին պատճառվող վնասներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:  Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է համատեղ ուժերով  ձևավորել հակահրդեհային արագ արձագանքման խումբ, լրացուցիչ հսկողություն սահմանել առավել հրդեհավտանգ  ժամանակահատվածում:

aramayis grigoryanՍ. Խաչատրյանը ներկայացրել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների բնակչության խնդիրները, որոնց վերաբերյալ նախարար Գրիգորյանը նշել է. «KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր. Հայաստան»-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համայնքների զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումներ, որոնք թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով դրական դինամիկա կապահովեն այդ համայնքներում: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսելու համայնքների բնակիչների առաջարկություններն ու կարծիքները, ներկայացնելու KFW-ի քննարկմանը և հնարավորության շրջանակներում լուծում տալու  դրանց»:

Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքում: Քննարկվել են համալիրի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարար Գրիգորյանը կարևորել է ԲՀՊՏ-ներում սկսված մոնիթորոինգի աշխատանքները և հանձնարարել, բացի բուսական աշխարհի մոնիթորինգից, իրականացնել նաև ջրաղբյուրների հաշվառում, որոնք հետագայում կնպաստեն հակահրդեհային միջոցառումների, ինչպես նաև էկոտուրիստական նոր երթուղիների մշակման համար:

Համալիրի գիտաշխատողները ներկայացրել են վերջին շրջանում  կատարված ուսումնասիրություններն ու ձեռքբերումնեը, իրականացված մոնիթորինգի աշխատանքները, քննարկվել են նախատեսվող անտառշինական և անտառվերականգնաման աշխատանքների մանրամասներ:

Այցելության ավարտին նախարար Գրիգորյանը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկ Արմեն Գասպարյանի տանը, իր զորակցությունը հայտնելով և նյութական աջակցություն ցուցաբերելով Գասպարյանի հարազատներին: Արմեն Գասպարյանի որդու հետ զրույցում նախարարը նշել է. «Մեզ համար մեծ ցավ էր Մակիչի նման լավ ընկերոջ և լավ աշխատակցի կորուստը, բայց և անսահման հպարտություն, որ մեր կողքին աշխատել է նման հայրենասեր ու պայքարող մարտիկ»:

bnapahpanutyan naxarar azatamartik armen gasparyan

ՀՀ բնապահպանության լրատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031