Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները՝ «Էրեբունի» ԲԿ-ում. պահանջում են տեղեկատվություն՝ «Սասնա ծռերի» անդամների առողջության մասին (ֆոտոշարք)

Օգոստոս 06,2016 14:04

Մի խումբ քաղաքացիներ օգոստոսի 6-ին հավաքվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վահրամ Պետրոսյանը ներկայացրեց իրենց պահանջները: Դրանցից առաջինը հստակ տեղեկատվություն տրամադրել «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մասին:

erebuni-bk

«Տեղեկատվության պակասը հաճախ խոսակցությունների եւ տարբեր լուրերի առիթ է տալիս: Օրինակ՝ կա տեղեկատվություն, որ Թաթուլ Թամրազյանը մինչեւ այժմ էլ գտնվում է կոմայի մեջ, չգիտենք՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ: Ամեն դեպքում՝ նաեւ դա ճշտելու համար եկել ենք մենք այստեղ»,- ասաց նա՝ առաջարկելով բարձրանալ հիվանդանոց եւ խնդրել բժիշկներին, որպեսզի նրանք հանգամանալից ներկայացնեն յուրաքանչյուր հիվանդի վիճակը:

erenuni-bk2

Վահրամ Պետրոսյանը հայտարարեց, որ Արմեն Լամբարյանի պաշտպանին արգելել են տեսակցել իր պաշտպանյալի հետ, ինչը, իր գնահատմամբ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է. ցանկացած ոք իրավունք ունի ստանալ իրավաբանական աջակցություն. «Արմեն Լաբարյանին այդ աջակցությունը ստանալուց զրկել են:  Պահանջում ենք իշխանական մարմիններից  թույլատրել փաստաբանի հանդիպումը Արմեն Լամբարյանի հետ»:

Քաղաքացիները մոտեցան «Էրեբունի» բժշկական կենտրոնի մուտքին եւ ներկայացրեցին իրենց պահանջները ոստիկաններին, վերջիններս առաջարկեցին նրանց սպասել իրենք կհրավիրեն համապատասխան բժիշկին, որը կպատասխանի իրենց հուզող հարցերին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031