Լրահոս
Օրվա լրահոսը

«Առայժմ պահանջում ենք Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը». «Բարև Երևան» խմբակցություն

Օգոստոս 06,2016 13:19

Ս.թ. հուլիսի 17-ին  «Սասնա Ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան, որ Երևանում, ինչպես նաև հանրապետության այլ քաղաքներում կազմակերպվեն բողոքի ակցիաներ, ցույցեր ու երթեր:

Այդ իրադարձություններին ՀՀ ոստիկանությունը որդեգրեց աննախադեպ օրինախախտ ու վայրագ վարքագիծ, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լիներ կարգ ու կանոն պահպանելը՝ առանց խախտելու և սահմանափակելու քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Համացանցում առկա բազում տեսագրությունները դրա վառ ապացույցն են: Սա, իհարկե, չէր կարող լինել շարքային ոստիկանի անհատական որոշումը. հրամանը «վերևից» էր տրված:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը դատապարտում է ՀՀ ոստիկանության այս գործելաոճը և առայժմ պահանջում Երևան քաղաքի ոստիկանապետի հրաժարականը, ինչպես նաև՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրագործած անձանց (ոստիկաններին և քաղաքացիական հագուստով սադրիչ-ահաբեկիչներին):

Կոչ ենք անում ավագանու մեր բոլոր գործընկերներին՝ միանալ այս պահանջին:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031