Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ մարդը մենք ենք

Օգոստոս 06,2016 11:31

Ես քննադատ եմ: Այո: Տեսնում եմ ամեն ինչ ու ամենքին…Քննադատում եմ հարևաններիս, համաքաղաքացիներին, լրագրողներին, կառավարությանը, ընդդիմությանը: Նաև սպորտսմեններին, երգիչներին, գեղասահքի չեմպիոններին, տեղի աստղերին և այլն և այլն…Իսկական, լավ մարդը մենք ենք: Հետևաբար թերություններ ունենալու ու սխալներ անելու իրավունք միայն մենք ունենք…Մոտավորապես այսպես:

Թեև ամեն առավոտ երբ լվացարանի վերևը կախված հայելում տեսնում եմ դեմքիս արտահայտությունը ,անկեղծորեն զարմանում եմ թե ինչպես կարող էր այս տիպը մինչև հիմա վրիպել տեսադաշտի…Բայց,այնտեղից դուրս գալով ամբողջովին մոռանում եմ այդ մասին,սեփական գոյության և էլի շատ բաների մասին,շուրջս եմ նայում ու նույն ոգով շարունակում այդ գործը: Ինչ-որ մեկը վերջիվերջո այդ կեղտոտ գործը պետք է անի թե ոչ….Թեև պետք է խոստովանեմ, որ սովորաբար այս ամենը դատարկ խոսակցություններից այն կողմ չի անցնում: Զգում եմ, որ ինչ-որ բան այն չեմ անում, բայց չեմ կարողանում կանգ առնել: Իրոք, հաճելի բան է, երբ ուրիշներին ես քննադատում: Թեև չարախնդությամբ, ածականներով ու սարկազմով համեմված իմ ոչնչացնող քննադատություններիցից միայն անախորժություններ են ծագում ՝ վիրավորանքներ, հայհոյանքներ, աղմուկ աղաղակ,արցունքներ…Հետո նաև կոտրված բաժակներ, հեռախոսներ, կոտրված օրեր, սրտեր ու ճակատագրեր …Նաև փախչելու անզուսպ ցանկություն: Իսկ փախչելու տեղ չկա…Կամ էլ շատ թանկ հաճույք է: Իսկ նա, ով կարող է դա իրեն թույլ տալ, արդեն իսկականից փախչելու տեղ չկա …

Ասում են` աշխարհում կա կառուցողական քննադատություն ասված ինչ-որ բան …Բայց ո՞վ ժամանակ ունի ինչ-որ բան կարդալու, սովորելու, առավել ևս մտածելու, այն էլ մեր այս գերարագ, մոդեռն ու ցինիկ ժամանակներում… Ոչ, ոչ շնորհակալություն, մենք զբաղված մարդ ենք: Ու ահա այսպես  շարունակվում է իմ` այնքան աննման անվերջանալի «քանդակների»  թողարկումը: Ասում են այ խելոք, մարդկանց սիրել է պետք, նրանց  իսկական օրինակներ, խորհուրդներ սովորեցնել է պետք, արժեքներ ու արվեստ է պետք… Լավ, լավ, բայց ասողին էլ լսող է պետք …. Ես գնում եմ իմ այս  զավեշտալի  ու հեշտ ճանապարհով: Լավ քաղաքացի լինելը դժվար բան է: Իսկ վճարողը ո՞վ է….

Փող, ահա իսկական արժեքը…ես հեշտ միջոցների կողմնակից եմ ու ցավոք պետք է խոստովանեմ, որ համարյա միշտ ստանում եմ այն ամենը, ինչին արժանի եմ…Լսեք, դուք դադարեցրեք ռեպորտաժը, բավական է, ես լվանում եմ ձեռքերս…

Բայց  առավոտյան լվացարանի վերևը կախված հայելում տեսնելով դեմքս` մտքովս անցնում է, որ գուցե երբեմն այն ևս ենթակա է լվացման, անկեղծորեն զարմանալով, թե ինչպես կարող էր այս տիպը վրիպել տեսադաշտից…. Եվ այսպես, ես քննադատ եմ: Կամ առնվազն առաջին քայլը արել եմ…

Ռոբերտ Գևորգյան

June, 2016, Antwerp

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Է ես էլ եմ քննադատ: Իսկ ի՞նչ կարամ անեմ դրանից բացի: Ձեռս ի՞նչ կա, որ ինչ փոխեմ: Իսկ եթե չեմ կարա փոխեմ, կամ պիտի հեռանամ, կամ համակերպվեմ: Ու երկուսի դեպքում էլ հանգիստ կարամ քննադատեմ: Ո՞ւմ եմ խանգարում որ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031