Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվան փորձում է ԼՂ հակամարտության կողմերին նոր փոխզիջումների դրդել». Մեթյու Բրայզա

Օգոստոս 06,2016 10:40

Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերը վկայում են, որ Մոսկվան փորձում է ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումները փոխզիջումների միջոցով միմյանց մոտեցնել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան. «Իմ կարծիքով, արտգործնախարար Լավրովը նախագահ Պուտինի կարգադրումով սեղանի վրա նոր առաջարկ է դրել՝ փորձելով վերամշակել այն շրջանակային համաձայնագիրը, որը մշակվել էր դեռ մեր օգնությամբ 2007-ին Մադրիդում»:

Նախկին դիվանագետի կարծիքով, մադրիդյան սկզբունքները հիմնականում փոփոխությունների չեն ենթարկվել անցած տարիների ընթացքում.

«Շրջանակային փաստաթղթում արմատական փոփոխություններ չեն եղել, որովհետեւ դա խնդիրը լուծելու միակ տրամաբանական ուղին էր»:

Բրայզայի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները սկզբունքային համաձայնության էին եկել շրջանակային փաստաթղթի շուրջ, եւ ակնկալվում էր, որ ձեռք է բերվելու վերջնական համաձայնություն, որին հետեւելու էին վերջնական պայմանագրի մշակմանն ուղղված երկարատեւ բանակցությունները:

«Սակայն, գործընթացն առաջ չընթացավ, որովհետեւ ո՛չ նախագահ Ալիեւը, ո՛չ նախագահ Սարգսյանը միմյանց նկատմամբ չունեին բավարար վստահություն՝ քաղաքացիներին բարդ որոշումների մասին տեղեկացնելու համար»:

Բրայզայի կարծիքով, Երեւանում տեղի ունեցած վերջին շաբաթների ճգնաժամը պայմանավորված է առաջին հերթին ղարաբաղյան հակամարտության շուրջ իշխանությունների կողմից հնարավոր փոխզիջումների հետ անհամաձայնությամբ.

«Խոսքն այժմ գնում է նոր փոխզիջման մասին, որը կողմերին կմոտեցնի միմյանց: Կարծում եմ, Հայաստանի քաղաքական համակարգում որոշ մարդիկ չեն ցանկանում փոխզիջումների գնալ։ Արդյունքում՝ եղավ այս ճգնաժամը»:

Արման Թարջիմանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Samvel says:

    Ամեն դեպքում Արցախը պետք է ունենա անկախություն և բավականին լայն անվտանգության գոտի,հակառակ դեպքում ցանկացած զիջում կլինի անիմաստ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031