Այս գիշեր Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ «Մարականա» ստադիոնում կայացավ 31-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Գեղարվեստական մասի գլխավոր թեման էկոլոգիան էր եւ աշխարհում բնության պահպանումը: Շքերթի մասնակից երկրների մարզիկները խորհրդանշական ծառ տնկեցին:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի Ազգերի շքերթին մասնակցեցին ռեկորդային թվով՝ 207 երկրներ, նրանց թվում Հայաստանը՝ Հայոց Եռագույն դրոշով:
Կարդացեք նաև
Նախատեսված էր, որ օլիմպիական գլխավոր կրակը վառելու է ֆուտբոլի արքա Պելեն, սակայն լեգենդար ֆուտբոլիստը վատառողջության պատճառով ի վիճակի չէր: Նա անգամ հանդիսավոր արարողությանը ներկա չէր: Պելեի փոխարեն այդ առաքելությունը կատարեց բրազիլացի թենիսիստ, աշխարհի նախկին թիվ 1 ռակետ Գուստավո Կուերտենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ