Քիչ առաջ Վարդգես Գասպարին ահազանգեց Aravot.am-ին, թե ոստիկանները իրեն բերման են ենթարկում:
Հիշեցնենք, որ Գասպարին հերթական պիկետն էր կատարում Սերժ Սարգսյանի տան դիմաց, սակայն պահակակետի աշխատակիցները վերցրել էին նրա պաստառը եւ իր պնդմամբ, իրեն թույլ չէին տալիս արտահայտվել:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք իրեն հայտնի է, թե ոստիկանության որ բաժին են իրեն բերման ենթարկում, Գասպարին պատասխանեց, որ ոչ, սակայն ասաց, եթե հեռախոսից օգտվելու հնարավորություն ունենա, ապա շուտով կատարվածի մանրամասները մեզ կներկայացնի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև