Վարդգես Գասպարին նախագահի տան դիմաց հերթական պիկետն է անում: Քիչ առաջ նա ահազանգեց Aravot.am-ին, որ նախագահի տան պահակակետից իր պաստառը վերցրել են:
«Տանս դիմաց իրենց բերած թրիքի մի մասը շպրտեցի հենց Սերժ Սարգսյանի տան դիմաց, մյուս մասը բերել էի իրենց համար, դա էլ վերցրեցին»,- ասաց նա:
Վարդգես Գասպարին նկատեց, որ երկու շաբաթ է, ինչ նույն պիկետն անում էր, սակայն որեւէ խնդիր չկար. «Իրենք «Սասնա ծռերից» ազատվեցին, անցան մանր-մունր գործերին: Ես ուղղակիորեն երախտապարտ եմ «Սասնա ծռերին», որ 1-2 շաբաթ պաշտպանեցին իմ խոսքի իրավունքը եւ իմ ընտանիքի արժանապատվությունը: Դե խոշորներին բռնեցին, հերթը հասավ մանրերին»:
Գասպարին հավելեց. «Հիմա այստեղ իմ դիմացը փակել են, պաստառս վերցրել են»:
Կարդացեք նաև
Վարդգես Գասպարին ասաց, որ շարունակում է կանգնած մնալ. «Քանի դեռ բերանս չեն փակել, սպասեմ Սերժը գալիս է, բանավոր իրեն հայտնեմ՝ գոռամ, որ ինքը մարդասպան է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ