«Զանգվածային անկարգությունների» պատմությունը անկախ Հայաստանում ունի առնվազն 20-ամյա պատմություն. առաջին դեպքն արձանագրվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին:
Դրանից առաջ էլ են եղել ընդդիմության զանգվածային ցույցեր (բնականաբար, նախագահի հրաժարականի պահանջով), բայց ցուցարարները չեն անցել որոշակի «կարմիր գիծ»: Հիշյալ օրը ցուցարարները տապալեցին Ազգային ժողովի ցանկապատը եւ դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահին եւ փոխնախագահին (դա, հավանաբար, առաջին «ազնիվ, ռոմանտիկ պոռթկումն» էր): Պատճառը կեղծված նախագահական ընտրություններն էին: Իշխանությունը ցուցարարների եւ ընդդիմության գործողությունները որակեց ոչ միայն որպես «զանգվածային անկարգություն», այլեւ շատ ավելի ծանր հոդվածով` որպես «պետական հեղաշրջման փորձ»:
Գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը եկել էր Ազգային ժողով եւ մեկառմեկ միջնորդում էր այդ հոդվածով քրգործ հարուցել ընդդիմադիր պատգամավորների դեմ (հիշում եմ, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտասանում «Զեյնալվանդյան» ազգանունը):
Այդ օրը Ազգային ժողովի նիստի ժամանակ իշխանամետ պատգամավորները, վրեժխնդրությունից ու ատելությունից հարբած, ծեծում էին ընդդիմադիր պատգամավորներին: Բուն սեպտեմբերի 25-ին ոստիկանները, իսկ ավելի շատ` երկրապահները, «կռված տղերքը», որոնք արդեն այն ժամանակ ունեին անօրինական գործելու «արտոնագիր», օդ էին կրակում ցուցարարներին խորհրդարանի բակից հանելու համար` ենթադրում եմ, որ արցունքաբեր գազ մեր ոստիկանությունն այն ժամանակ չուներ:
Կարդացեք նաև
«Անկարգությունից» հետո բանտերը, օրենքի բազմաթիվ խախտումներով, լցվեցին ընդդիմադիր ակտիվիստներով, որոնք, ըստ հրապարակումների, խոշտանգվում էին` ճիշտ է, մի քանի ամսից ազատ արձակեցին: Որոշ քաղաքական գործիչներ ժամանակավորապես անցել էին ընդհատակ:
Արեւմուտքը խստորեն դատապարտեց մարդու իրավունքների խախտումները: Ռուբեն Թորոսյանը ստեղծեց «Սեպտեմբերի 25 եւ քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպությունը: Ընդդիմությունն առայսօր չի դատապարտել հարձակումն Ազգային ժողովի եւ դրա ղեկավարների վրա, իշխանությունն առայսօր չի դատապարտել ցուցարարների եւ ակտիվիստների նկատմամբ ոչ համաչափ ուժի կիրառումը:
Գլխավոր խնդիրը ես, ճիշտն ասած, այստեղ եմ տեսնում` յուրայինի, համախոհի, քո համակրանքը վայելողի նկատմամբ դու պետք է նույնքան խիստ լինես, որքան քո «հակառակորդի»: Եթե դու դատապարտում ես ոստիկանների եւ «առանց համազգեստի մարդկանց» վայրագությունները, ապա դու պետք է ընդունես, որ ՊՊԾ գնդի գրավումը եւ դրա հետ կապված գործողությունները նույնպես օրենքի կոպիտ խախտում էին, ինչպես եւ ոստիկանական պատնեշը ճեղքելու եւ «տղաների հետ միանալու» որոշ ցուցարարների փորձերը: Միակողմանի ճշմարտություն ասելու դեպքում դու պաշտպանում ես ոչ թե որեւէ սկզբունք, այլ քո թիմակիցներին:
Բայց ամբողջ ցավն է, որ սիմետրիա այդ գործողությունների մեջ չկա: 20 տարվա ընթացքում ձերբակալվել եւ դատապարտվել են հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, բայց չի ձերբակալվել ու չի դատապարտվել ոչ մի վայրագ ոստիկան եւ ոչ մի վայրագ «գողական»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պրն. Աբրահամյան ներկայացրեք այս օրերի Հայաստանի ընդիմադիր ուժերի կամ ակտիվիստների որոշակի հայտարարությունները կամ մեկնաբանությունները թարգմանվի ու տրամադրվի Եվրոպական մամուլին. Կարծում եք ի՞նչ արձագանք կստանա։Օրինակ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունները հանձնվելու պահին.(Նախիջևան, Ախուրյան–Արաքս Հանրապետություն և այլն)
”’ և ապա հարց կու տան թէ ինչու ժողովուրդը կը դժգոհի;
Նոր սերունդը` ի տարբերութիւն անցեալի աւելի համարձակ և գիտակից է նա մանաւանդ ամէն
ինչ կորսնցուցած է և այլ ելք չունի; Չեմ կարծեր որ կառավարութեան անդամները այն աստիճան
փթամիտ են որ չնկատեն այս ամէնը; այնուհանդերձ ընչաքաղցութիւնը պիտի դառնայ
Հայաստանի քայքայումի առաջին պատճառը -որուն դէմ կը փորձէ պայքարիլ Երկրի առողջ
զանգուածը ;…
… և 96 ին բանակը առաջին անգամ մտավ Երևան` խախտելով սահմանադրությունը… հոդվածում բնակամաբար սա պիտի չնշվեր, բայց պետք է արձանագրել
Համաձայն եմ
Առեղծվածային փաստեր (տարբերակ II)՝.
Մարզպետունին մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել ոստիկան Յուսուֆին:
Պավլիկը, ընդամենը քսան հոգով, «հերոսաբար» զավթում է ոստիկանության գունդը:
Քանի՞ հատ քսան հոգի է անհրաժեշտ Հայաստանի բոլոր զինվորական գնդերը զավթելու (գրավելու) համար:
???