Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքը վերաքննիչում չլսված՝ մարդուն ազատազրկել են

Օգոստոս 06,2016 14:30

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդմամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը:

Այս տարվա մայիսի 31-ին նրա պաշտպանյալը՝ Մարտին Շաքրյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Դատավճիռը փոստային առաքման միջոցով Մ. Շաքրյանը ստացել է հունիսի 8-ին, որը բողոքարկվել է մեկ ամիս հետո:

Ըստ Լ. Գրիգորյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի կատարումն ապահովելու համար ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժին է ուղարկվում կարգադրությունը, սակայն հետագայում պարզվում է, որ դատավճռից տեղյակ չէին:

Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 12-ին գրություն է ուղարկում նշյալ բաժնի պետին՝ Ս. Մարտիրոսյանին:

Փաստաբանն ասում է, որ տեղեկացվում է ոստիկանապետին վերաքննիչում առկա բողոքարկման եւ բողոքի մասին, ինչը նշանակում էր, որ դատավճիռը չպիտի կատարվեր, քանի որ այն օրինական ուժի մեջ չէր մտել, մարդը չէր օգտվել իր պաշտպանության իրավունքից, երկրորդ դատական ատյան դիմելուց:

Հետեւանքը լինում է այն, որ հուլիսի 26-ին Մարտին Շաքրյանի վերաբերյալ դատավճիռը ի կատար է ածվում:

Ավելի ծիծաղելին պատճառաբանությունն է՝ չեն նկատել երկրորդ գրությունը, այն է՝ վերաքննիչ քրեական դատարանից ուղարկված:

Մարտին Շաքրյանը հայտնվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, եւ որեւէ քայլ չի արվել նրան ազատ արձակելու ուղղությամբ:

Փաստաբանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ պատկան մարմինները մեկը-մեկի վրա են բարդում՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն: Նշենք նաեւ, որ Մ. Շաքրյանի նկատմամբ ընտրված է եղել խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031