Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե Հայաստանի հայերն ինձնից վիրավորվել են, ապա նրանք ինձ այլևս չեն լսի». Ժիրինովսկին պատրաստ չէ ներողություն խնդրել (Տեսանյութ).168.am

Օգոստոս 05,2016 23:36

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներին և ասել, որ ինքը, որպես արևելագետ, կանխատեսում է արել, որը ոչ մի կերպ կապված չէ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ:

Ժիրինովսկին կարծում է, որ ինքն ու իր կուսակցությունը քիչ բան չեն արել Հայաստանի համար վերջին 25 տարում: Նա նաև ասել է, որ չի արձագանքի Հայաստանի վերաբերյալ իր արտահայտությունների համար՝ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի` ներողություն խնդրելու կոչերին:

Լրագրողը խնդրել է վերջինիս՝ մեկնաբանել Օլեգ Եսայանի կոչը, որը պահանջում էր Ժիրինովսկուց ներողություն խնդրել:

«Մենք հաճույքով կպահանջենք, որ Հայաստանը հետ կանչի նման դեսպանին: Ես ողջ կյանքս պաշտպանել եմ Հայաստանին: Որտեղի՞ց է նա որոշել, որ ես վատ բան եմ ասել Հայաստանի մասին: Ինձ հարցրեցին Ոստիկանության գնդի գրավման մասին և այն մասին, թե ինչ կարող է կատարվել այդ երկրում: Ես պատասխանեցի, որ նման բան կարող է տեղի ունենալ բոլոր երկրներում` ամենուր նարնջագույն հեղափոխություններ են տեղի ունեցել: Փառք Աստծո, ամեն ինչ ավարտվել է, բոլորը հանձնվել են:

Ժիրինովսկին ի՞նչ կապ ունի: Ե՞ս եմ կազմակերպել այդ ապստամբությունը: 1991թ. ինձ հարցրեցին, թե ում հանձնեն Ղարաբաղը: Ես ողջ աշխարհին ասացի` Հայաստանին: Քաղաքական կուսակցություններից ոչ մեկը չպատասխանեց: Միայն ես»,- ասել է Ժիրինովսկին:

Լրագրողի հարցին, թե հիմա՞ էլ է նույն կերպ մտածում, նա պատասխանել է, որ «չխառնի թեմաները»:

«Տվյալ դեպքում Օլեգ Եսայանը Ղարաբաղի մասին չէր խոսում: Ես ասում էի, որ Հայաստանը փոքր երկիր է, նրա շուրջ լեռներ են, իսկ նման պայմաններում դժվար է զարգացնել տնտեսությունը: Ես նաև ասել եմ, որ հայերի մեծ մասն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Ես ինչ-որ սո՞ւտ եմ ասել: Բոլորին է հայտնի, որ հայերի մեծ մասն ապրում է Իրանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում:

Ամբողջությամբ՝ 168.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Մարդը շատ ճիշտ ասել ա… կարող ա՞ ըտենց չի…. Ճշմարտությունը դառն ա՞.. իսկ դեսպանը հազիվ էլ անկապ կոչով հանդես գա…

  2. ՍԱՄՎԵԼ says:

    Հայաստանին երեք հարյուր տարի առաջ Եկատերինան փրկեց:Իսկ ո՞վ կփրկի Ռուսաստանին երեք հարյուր տարի հետո,եթե քրիստոնյա Հայաստանը գոյություն չունենա:

  3. vahan says:

    ոչ թե ժիրիկը պետքա ներ,խնդրի այլ հհ արտգործնախարարությունե պետքա նոտա ուղարկի մոսկվաին եվ մոսկվան բացատրություններ տա

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031