Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանի եղբորը, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն գեներալի կոչման». Արմեն Մկրտչյան

Օգոստոս 05,2016 23:17

«Լիազորությունները ժամանակավորապես դադարեցրել են, ամենայն հավանականությամբ, կներկայացնեն գեներալի կոչման, որովհետեւ ռեժիմի տրամաբանության մեջ Երանոսյանի եղբայրը ծառայությունները հաստատ մատուցել է այնպես, ինչպես կմատուցեր իրենց տրամաբանության մեջ գործող գեներալը: Այս պահին տեխնիկական հարցերն են լուծում: Դեռեւս անցած տարի «էլեկտրիկ Երեւանի» ակցիաներին ոստիկանական լկտիություններն ու սանձարձակությունները չենք մոռացել, չենք լսում Սերժ Սարգսյանի հայտնի հորդորը,  ու չենք մոռացել նաեւ այն հայտնի խոստումները, թե իբրեւ բոլոր բռնությունները կիրառած հանցագործները, որոնք ոստիկանական շորերի մեջ էին, դուրս են շպրտվելու այդ շորերից, այդ խոստումը եւս չի կատարվել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները կասեցնելու մասին այսօր հրապարակված լուրին՝ ասաց «Հայազն» կուսակցության անդամ, ակտիվիստ Արմեն Մկրտչյանը:

Նրա համոզմամբ՝ Երանոսյանի աշխատանքային լիազորությունները կասեցնելով ու Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին խիստ նկատողություն տալով՝  փորձում են ժողովրդական զայրույթը մեղմել, բայց. «Մեկ կամ երկու շաբաթ հետո, երբ մոռանան, երանոսյանական մեկ այլ ազգանունով անձը նոր  պաշտոնն առանց ժողովրդական անեծքների կվայելի»:

Մեր հարցին, թե ոստիկանական համակարգում ինչ փոփոխություններ պետք է լինեին վերջին դեպքերից հետո, որ քաղաքացիներն իսկապես մոռանային կատարվածը, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Ոստիկանները ինքնագործունեությամբ չեն զբաղվում: Ոստիկանները ստացել են կոնկրետ հրահանգներ, որ փողոցի խուժանին ներառեն իրենց կազմում, որեւէ մեկն ինքնագործունեությամբ չի զբաղվել, այդ հրահանգները որեւէ կենտրոնից եկել են, չէ՞, տրամաբանական է, որ այդ օրերին բոլոր գործողություններն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից են ուղղորդվել: Սերժ Սարգսյանից ցածր գտնվող անձինք, հաստատ, իրավասու չեն եղել հրահանգներ կազմակերպել, որովհետեւ այդ օրերին Սերժ Սարգսյանի լինել- չլինելու հարցն էր քննարկվում: Այս պարագայում մեկ-երկու լեյտենանտի կամ նույնիսկ գնդապետի պատիժներ սահմանելով՝ որեւէ բան չի փոխվելու, եթե պատժելու ցանկություն ունեն, թող պատժեն գլխավոր գերագույն հրամանատարի աթոռը ապօրինաբար զբաղեցրած անձին… միաժամանակ այդ անձն է տեղյակ եղել, որ քաղաքացիական հագուստով անձինք  են ներգրավված լինելու մեր շարքերում, պրովոկացիաներ են իրականացնելու: Քանի դեռ այդ անձը պաշտոնավարում է, ներողություն չի խնդրել ժողովրդից ու իր հրաժարականի տեքստը չի ներկայացրել, բոլոր գործողությունները անիմաստ են ու ժողովրդի ականջներին լափշա կախելու փորձեր են:

Բայց ժողովուրդն արդեն հասունացել է ու այդ էժանագին տրյուկներին կուլ չի գնում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031