Այսօր Գյումրու Մուշ թաղամասում՝ իր իսկ տան դիմաց, բացվեցին խաչքար, դիմաքանդակ ու ցայտաղբյուր՝ ի հիշատակ Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի: Հիշեցնենք, որ հերոսը չհասցրեց անգամ տեսնել իր առաջնեկին. նրա դուստրը՝ Անահիտը, ծնվեց հոր մահից ուղիղ մեկ ամիս անց: Խաչքարը բացվեց Գյումրու փողային նվագախմբի խրոխտ երաժշտության ներքո, աղոթքներով: Հավաքվածների տրամադրությունն առավել քան մարտական էր, նրանից յուրաքանչյուրը խոսում էր թշնամուն թիզ հող անգամ չզիջելու մասին:
Հուշահամալիրը բացեցին հերոսի հայրը՝ Վարդան Գալստյանը ու կինը՝ Անուշը: Հուշահամալիրի բացմանը մասնակցում էին քառօրյա պատերազմի ժամանակ զոհված գրեթե բոլոր հերոսների հարազատները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Խոնարհվում եմ…