Հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողությունների արդյունքում աչքը կորցրած 16-ամյա Սայաթ Հարությունյանն այսօր դուրս գրվեց Սբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնից: «Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ինքնազգացողությունը լավ է:
Իսկ Բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տղան ակնագնդի վնասվածք ուներ, արագ վիրահատվել է եւ այն հեռացվել է. «Մեր հիվանդանոցն իր միջոցներով պատրաստել է համապատասխան միջոցները, որպեսզի կարողանանք նրա աչքը պրոթեզավորել»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ «Ա1+»-ի: