ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարությունն օգոստոսի 4-ից 5-ը նախապատրաստել և իրականացրել է օպերատիվ դաշտային երթ, որի ընթացքում ճշտվել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական խնդիրները, ստուգվել է և զորահավաքային պատրաստությունը: Ծրագրային միջոցառումն անցկացվել է Զինված ուժերի 2016թ. պատրաստության պլանի համաձայն:
Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության համապատասխան պաշտոնատար անձանց հետ կատարվել են ճշտումներ, անցկացվել են դաշտային պարապմունքներ, որոնց արդյունքներն ամփոփվել են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում:
Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ռազմակայանի հրամանատարության հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հանդես է եկել համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններով:
Համատեղ ծրագրային վարժանքի մասնակիցների համար կազմակերպվել է նաև մշակութային միջոցառում:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն