Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Իգիթյան. Վերնիսաժը «բարախոլկայի» տեսք չպիտի ունենա (Տեսանյութ)

Օգոստոս 05,2016 18:08

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում Վերնիսաժին նոր կարգավիճակ տալու խնդրի քննարկմանը ներկա էր նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանը:

Նա իր ելույթում նշեց, որ որոշ ժամանակ առաջ իրեն անձնական հարցով մոտեցել է մի քաղաքացի, որն աշխատում է Վերնիսաժում: Ինքն այդ հարցը փոխանցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը պատասխանել է՝ նրանք, ովքեր պայմանագիր ունեն եւ օրինական այնտեղ առեւտուր են անում, բոլորի տեղերը պետք է պահպանվի: Լեւոն Իգիթյանը նշեց, որ ինքը հավատում է քաղաքապետին:

«Ինչ վերաբերվում է նրան, թե քաղաքապետարանը ինչու է սեփականաշնորհել, նման հարցեր այնքան կարելի է տալ՝ «Ռոսիա» կինոթատրոնը ինչո՞ւ է սեփականաշնորհել: Հիմա, եթե մենք վերադառնանք դրան, անիմաստ խոսակցություն է դառնում, դա մեր իրականության մեջ փաստ է: Լավ է, որ Վերնիսաժը կա, ես համարում եմ: Քաղաքի կենտրոնում, մայրաքաղաքի կենտրոնում, ներողություն, այն «բարախոլկայի» տեսք չպիտի ունենա»,- ասաց Լեւոն Իգիթյանը:

Նա «Վերնիսաժի» աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ով է պատասխանատուն,  աշխատակիցները պատասխանեցին, որ չգիտեն: Լեւոն Իգիթյանը հայտարարեց, որ կպարզի, թե ով է պատասխանատուն եւ հանդիպում կկազմակերպի, աշխատակիցները համաձայնեցին: Մշակութային ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը հայտարարեց, որ կօգնի Լեւոն Իգիթյանին կազմակերպել հանդիպումը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Վերնիսաժը «բարախոլկայի» տեսք չպիտի ունենա»,- ասաց Լեւոն Իգիթյանը: Իսկ Երեւանի ավագանին?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031