Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Կյուրեղյանը հանդիպել է ավագ որդուն՝ Հայկ Կյուրեղյանին

Օգոստոս 05,2016 17:49

Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն այսօր տանը չի եղել, երբ կնոջը բերման են ենթարկել Ոստիկանության Մաշտոցի բաժին՝ սառը զենք պահելու կասկածանքով:

Արմենակ Կյուրեղյանն այսօր գնացել էր Արմավիր ՔԿՀ՝ տեսակցելու ավագ որդուն՝ Հայկ Կյուրեղյանին:

Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ ի սատարումն «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի՝ գազային ատրճանակով ոստիկանի վրա կրակելու համար:

«Հայկը շատ մտահոգ էր այս ամեն ինչով, հարցնում էր՝ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, ինչ ապագա է սպասվում, շատ մտահոգ էր»,- պատմեց Արմենակ Կյուրեղյանը:

Armenak-KyurexyanՄեր հարցին, թե փոքր եղբայրների գործողությունների մասին ինչ կարծիք ունի, պարոն Կյուրեղյանը պատասխանեց. «Ինքը ինտերնետով հետեւել էր իրադարձություններին, ինձանից մանրամասներ էր հարցնում, երկրի իրավիճակի թեմայով ենք զրուցել այսօր: Նա իր եղբայրների ու «Սասնա ծռերի» գործողությունների մասին ունի այն կարծիքը, ինչ կարծիք ունի հայ ժողովուրդը: Մտածում էր՝ եղբայրներն ու «Սասնա ծռերը» հայ ժողովրդի իղձերն են արտահայտում»:

Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ և Արեգ Կյուրեղյանների մայրը՝ 60-ամյա Նվարդ Բիլյանը, որդիներին տեսակցելու էր պատրաստվել, բայց նրան բերման էին ենթարկել: Ավելի ուշ ազատ են արձակել:

Արմենակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դեռ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ին,  ոստիկաններն այցելել էին իրենց տուն. «Անօրինական ձեւով մտել էին մեր տուն, խոհանոցից առգրավել դանակներ, դրանցից մեկը՝ որսորդական դանակ, դրել կնոջս պայուսակի մեջ, տարել  ոստիկանական բաժանմունք, պարզապես այդ օրերին իրադարձություններով այնքան խառն էինք, որ դրան ուշադրություն չէինք դարձրել: Անցել են բարոյականության բոլոր սահմանները… փորձում են գլխներիս մի բան սարքել, նորությո՞ւն է, որ ոստիկանությունն այդ մեթոդներով է գործում»:

Արմենակ Կյուրեղյանի խոսքով, իրեն դեռ չեն թույլատրել տեսակցել իր անազատության մեջ գտնվող մյուս երկու որդիներին՝ Արեգին եւ Սերգեյին, բայց հետները զրուցելիս համոզվել է, որ նրանք հոգեպես չեն կոտրվել վերջին դեպքերից հետո. «Բացարձակապես կոտրված չեն, նրանք ինչ արել են, գիտակցաբար են արել, արել են հանուն հայրենիքի, ինչու պետք է կոտրվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031