Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դավթյան. «Տարելկա» ծախողներին պետք է վտարել Վերնիսաժից (Տեսանյութ)

Օգոստոս 05,2016 17:43

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում Վերնիսաժին նոր կարգավիճակ տալու խնդրի քննարկմանը ներկա էր նաեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:

Նա նշեց, որ ծնվել եւ մեծացել է Վերնիսաժի բակում, առաջին օրվանից հիշում է Վերնիսաժը. «Վերնիսաժում երբեւէ ափսե, «տարելկա», չգիտեմ՝ ձեր ասած ինդոնեզական բան երբեւիցե չի վաճառվել, բացի վերջին տարիներից: Իսկ այսօր, եթե ուշադրություն դարձնենք, ոչ թե մտնենք՝ ճեմալով ման գանք այնտեղ, կտեսնենք, որ քարի վարպետները, փայտի վարպետները, ասեղնագործները, արծաթագործները, զարդերի վարպետները, նկարների վարպետները բոլորը գտնվում են դրսում՝ անտեր-անտիրական վիճակում: Փակ վիճակում գտնվում են մենակ «տարելկա» ծախողները, բաժակ ծախողները, միայն նրանք են փակ վիճակում գտնվում»:

Ստեփան Դավթյանը համարում է, որ ասեղնագործ կանայք սխալ հարցադրում են բարձրացրել. «Հարցը պետք է գնա, որ Վերնիսաժը պետք է օգտագործվի ժողովրդական ստեղծագործության արվեստների, մշակույթի զարգացման համար: Էն «տարելկա» ծախողներին պետք է ընդհանրապես վտարել այնտեղից, բոլորը տրամադրվի նրանց: Ինչ ձեւով, ինչ գնով, դրանք երկրորդական հարցեր են: Կյանքը փոխվում է, մտնում ենք շուկայական հարաբերություններ, գուցե 100-ը դառնա 200, չգիտեմ ես, դա քննարկման հարց է: Բայց սկզբունքորեն հարցը պետք է լուծվի, որ նրանք մնան, ոչ թե նա գրավի, սա դուրս գա: Դրա մասին պետք է որոշում կայացվի, ոչ թե ասեղնագործների մասին միմիայն նեղ որոշում կայացվի: Իրենք սխալ են մոտիկացել հարցի լուծմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031