«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը իրականացնում է նոր ծրագիր, որի նպատակն է հանրությանը ճանաչելի դարձնել, այն եզդի հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են Հայաստանի սահմանները. «Մենք ներկայացնելու ենք ապրիլյան պատերազմի մասնակից եզդի տղաներին, ովքեր զոհվեցին արիաբար: Ծրագիրը իրականացվում է ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակում և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ»,- ասաց «Սահման պահող եզդի հերոսը» ծրագրի ղեկավար Համլետ Սմոյանը:
«Ծրագրի շրջանակում պատրաստվելու է 4 կարճամետրաժ ֆիլմ` տղաների կյանքի մասին և գրքույկ նրանց կենսագրությունների մասին»,-ասաց Համլետ Սմոյանը:
Մանրամասնները տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=ZLMcfBIIGB8
Կարդացեք նաև