Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Վարդան Օսկանյանը հանդիպել են ԱՄՆ Սենատի փորձագետներ Ջոնաթան Էփշթեյնի, Կուրտիս Օուենսի, Ջեյմս Ֆինչի եւ Ջեյմսոն Լամի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ։
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը եւ առկա համագործակցությանը վերաբերող հարցեր ։
Փորձագետների տեղեկացմամբ՝ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրված օգնության արդյունքում իրականացված ծրագրերը եւ աշխատանքները եղել են շատ արդյունավետ , սահմանային անցակետերում վերահսկողության մակարդակը գրեթե այն նույն մակարդակի վրա է, ինչ ԱՄՆ-ում ։
Դատապարտելով աշխարհում «Իսլամական պետության» գրոհայինների գործունեությունը ՝ հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել, որ Հայաստանն աշխարհագրորեն բավականին մոտ է էպիկենտրոնին ։ Այս համատեքստում փորձագետները ցանկություն են հայտնել, որ ՀՀ սահմանները հնարավորինս լինեն պաշտպանված ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը ։
Կարդացեք նաև
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը կարեւորել է թե ՛ փորձագետների այցը Հայաստան եւ թե ՛ կատարված ուսումնասիրությունը ։ Նա նշել է, որ որեւիցե պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից ։ Պարոն Նիկոյանը ողջունելի է համարել ահաբեկչության դեմ պայքարի հարցում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը եւ կարեւորել փոխադարձ վերահսկողությունը ։
Հանդիպման ընթացքում հայ խորհրդարանականները խոսել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից. նշվել է, որ հարցի խաղաղ կարգավորումից է կախված ողջ տարածաշրջանի անվտանգությունը ։