Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանները պայքարում են Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար

Օգոստոս 05,2016 15:47

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Նախկինում նրան մեղսագրվում էր նույն խմբի կազմում, նույն գործողությունները կատարելը, հիմա մեղսագրվում է օժանդակություն «Սասնա ծռերին»: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանը:

«Սասնա ծռերի» անդամներին, այդ թվում նաեւ Արթուր Սարգսյանին, առաջադրվել էր մեղադրանք՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին, սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամներին:

Hearing of Varges Gaspari's case took place at Shengavit District

Հարցին` օժանդակության մեղադրանքն  ավելի թեթեւացնում է Արթուրի վիճակը, փաստաբանն ասաց. «Սանկցիաները նույնն են: Բայց դե, դա օժանդակություն է, բնականաբար, պատիժը կատարողից ավելի քիչ է: Բայց դա արդեն դատական ակտով լուծման ենթակա հարց է: Մենք հիմա պետք է պայքարենք, որ խափանման միջոցը փոխվի: Քննչական մարմնի կողմից առայժմ նման նախաձեռնություն չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031