Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Մոսկվան ամենևին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր

Օգոստոս 05,2016 15:41

Փոխզիջման հասնել, նշանակում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել, Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանական Azertaj-ին տված հարցազրույցում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին։

«Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնություն, որի արդյունքում կողմերից և ոչ մեկը իրեն չի զգա հաղթող կամ պարտվող, զիջումները փոխադարձ պետք է լինեն, իսկ կողմերի օգուտները պետք է հասկանալի, ընկալելի լինեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հանրությանը», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում գիտակցում են պատասխանատվության այն չափը, որ ընկած է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին և ողջունում են կառուցողական մոտեցումը, որն առկա էր հունիսի 30-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների վերջին հանդիպման ընթացքում։

Հարցազրույցում Պուտինը կրկնել է պաշտոնական Մոսկվայի բազմիցս արած հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան ամենևին չի փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել (ղարաբաղյան խնդրի կարգավորման) ինչ-ինչ պատրաստի բաղադրատոմսեր: «Կողմերն իրենք պետք է հանգեն պայմանավորվածության՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի որոշումներ», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:

Մոսկվան, Պուտինի փոխանցմամբ, պատրաստ է այդ պայմանավորվածության երաշխավորը լինել՝ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ միասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031