«Որեւէ պայմանավորվածություն խախտված չէ: Համբերեք, կտրվեն բոլոր պարզաբանումները: Կան տարբեր ձայնագրություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին` փաստորեն, գեներալ Վիտալի Բալասանյանին էլ են իշխանությունները խաբել` չպահելով պայմանավորվածությունները:
Հիշեցնենք, որ երեկ, ընդհատակում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» համակարգողներից Գարեգին Չուգասզյանը ձայնագրություն էր հրապարակել` Վիտալի Բալասանյանի եւ «Սասնա ծռերի» տղաներից Արայիկ Խանդոյանի ու Վարուժան Ավետիսյանի զրույցից: Հեռախոսազրույցի ձայնագրությունից այնպիսի տպավորություն է, որ այլ պայմանավորվածություններ են եղել նախագահի եւ «Սասնա ծռերի» միջեւ, որոնք չեն պահվել: Արդյունքում, ստացվում է, որ միջնորդի դեր ստանձնած Վիտալի Բալասանյանը եւս խաբվել է:
Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ այժմ մանրամասների մեջ մտնել. «Համբերեք: Բոլոր պարզաբանումները կտրվեն»:
Կարդացեք նաև
Aravot.am-ին դեռեւս չի հաջողվում այդ ձայնագրության մասին զրուցել Վիտալի Բալասանյանի հետ: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ