Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն տվել է գրություն, որ դա ահաբեկչություն է, Կոստանյանն ասել է՝ չեմ կարող որակել ահաբեկչություն». Գուրգեն Եղիազարյան

Օգոստոս 05,2016 15:03

«Կարող է կապ չունենա Գեւորգ Կոստանյանի հրաժարականը «Սասնա ծռերի» հետ: Կարելի է ենթադրել, որ դատախազը դեմ է խիստ պատժի, կարող է հակառակն է, ինքը ավելի խիստ պատիժ է առաջարկում, քան իշխանությունները, կարող է ինքը իրոք հիվանդ է : Տրամաբանության մեջ կա հետեւյալ բանը՝ եթե «Սասնա ծռերից» հետո է եղել, չի նշանակում՝ դրա պատճառով է եղել»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում գլխավոր դատախազի հրաժարականի պատճառների հետ կապված իր տրամաբանությունը ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը չհամաձայնեց: Նա ասաց. «Դատախազի մասին լավ կարծիքի չեմ եղել, բայց այսօր թող ինքը ինձ ների: Իր հրաժարականը ուղիղ կապ ունի «Սասնա ծռեր» խմբի հետ: Ամենաարդար սոցիոլոգն էլ, որ մեջքին ձեռք տաս, տեսնես թեւեր է աճել, որ գա այսօր ինձ ասի՝ դատախազը հիվանդացավ էս երկու օրը, դրա համար վերցրեց ու գնաց, ես գիտեմ, որ էս երկրում մինչեւ գլխին զենք չեն դնում, չի գրում ու գնում»:

Գուրգեն Եղիազարյանն ունի իր վարկածը, թե ինչու այսպես հրաժարական տվեց Գեւորգ Կոստանյանը. «Ազգային անվտանգությունը տվել է գրություն, որ դա ահաբեկչություն է, դատախազն ասել է՝ չեմ կարող որակել ահաբեկչություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031