Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակել են դատական համակարգից գողացված 800 փաստաթղթեր

Օգոստոս 05,2016 13:46

«Anti System» հաքերային խումբը հրապարակել է դատական համակարգից գողացված 800 փաստաթղթեր:

Խմբի թվիթերյան էջում  մասնավորապես գրված է՝ «Մուտք գործելով նրանց համակարգ՝ որպես նախազգուշացում, հրապարակել ենք ոչ գաղտնի փաստաթղթեր՝  մեր պետությանը չվնասելու համար»:

datakan pastatught (1) datakan pastatught (2)

Հրապարակված փաստաթղթերում համակարգչային ծառայության մասնագետները դիմում են «Մեյսիս» ընկերությանը՝ փոփոխություններ կատարելու համար: Նշենք, որ «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս»-ը համակարգչային ծրագրավորում եւ հարակից գործունեություն իրականացնող կազմակերպություն է:  https://www.masys.am/

datakan (5) datakan (4) datakan (3) datakan (2)

Մասնավորապես՝ մասնագետները խնդրում են վերականգնել սխալմամբ հեռացված բողոքները, հեռացնել գործը, խմբագրական փոփոխություններ կատարել, ուղղել թերությունները: Հրապարակված փաստաթղթերի շարքում կան նաեւ նմանատիպ դիմումներ Դատական դեպարտամենտին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031