Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս է այդ ձայնագրությունը հայտնվել civilnet-ում, վերջապես հո պրոխոդնոյ դվոռ չէ՞». Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 05,2016 13:41

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, Հայաստանի բոլոր ոստիկանապետերը եղել են ու մնում են իշխանությունների ձեռքին գործիք:

«Ամեն անգամ ոստիկանությանն են հանում հասարակության դեմ, ու ամեն անգամ ոստիկանությունը պետք է պատասխան տա բոլոր չկատարված գործերի համար: Իսկ ոստիկանությունը տեսնում է այդ պատասխանը «մահակներում», դրա համար էլ այն, ինչ մենք տեսանք՝ ինչպես են քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծում ցուցարարներին, այս ամենը բացասաբար է անդրադառնալու ոչ միայն մեր երկրի իմիջի, այլեւ հասարակության կողմից իշխանության ու մասնավորապես ոստիկանության ընկալման վրա»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց տիկին Ալավերդյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններից հետո ծավալված վերջին դեպքերին:

Ըստ նրա, անհրաժեշտ է իրական փոփոխություններ կատարել տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականության մեջ:

Նա դատապարտեց Սերժ Սարգսյանի, պետական գերատեսչությունների մակարդակով «Սասնա ծռերի» գործողությունները ահաբեկչություն որակելը. «Կոպիտ սայթաքում է, խոսքի, բանաձեւերի մեջ կա խնդիր, պետք է հասկանանք, որ գործ ունենք պետության հետ: Ահաբեկիչ խոսքը ոչ հետեւողական կրկնվել է, բայց շատ կարեւոր է, որ միջազգային հանրության ամենաբարձր համբավ ունեցող ինստիտուտներից ոչ մեկն այդ խոսքը չի ասել, արտասահմանում այդ եզրույթն ունի հստակ ու կոշտ ձեւակերպում: Էլ չեմ խոսում անմեղության կանխավարկածի ոտնահարման մասին, երբ ասում են ահաբեկիչ»:

Տիկին Ալավերդյանը նկատեց նաեւ, որ արդեն իսկ փորձեր են արվել վերջին դեպքերի մեջ մեծ ուժերի գործոնը փնտրել. «Այս ֆոնի վրա, որ անընդհատ քաղաքացիներին բերման են ենթարկում, կսկսեն դրան տալ ոչ միայն քրեական գործեր, այլեւ կսկսեն փնտրել արտասահմանի դավադրությունների մեջ ինչ-ինչ խնդիրներ ու ապացույցներ բերել, կարող են ապացուցել, որ արտասահմանի մատը խառն է: Ասենք թե՝ խառն է, ինչ պետք է անենք, քաղաքականությունը պետք է փոխել»:

Հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կհանդիպի՞ Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ հաշվի առնելով հրապարակված ձայնագրությունը, որ Վիտալի Բալասանյանը վստահեցրել էր, որ հանդիպում կլինի, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Մենք չգիտենք՝ ինչ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի ու Վիտալի Բալասանյանի միջեւ: Ով ում ինչ է խոստացել, բայց մի հարց կա՝ ինչպես է այդ ձայնագրությունը հայտնվել civilnet-ում, վերջապես ԱԱԾ կա, հո պրոխոդնոյ դվոռ չէ՞, civilnet-ն էլ հո ՀՀԿ-ի բաժինը չէ, ոնց է լինում, որ այդպիսի ձայնագրությունները հայտնվում են կոշտ ընդդիմություն ներկայացող խավի ձեռքերում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031