Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում` մեր իշխանավորները չունե՞ն ազգային ինքնասիրություն». Ռազմիկ Ռուշանյան

Օգոստոս 05,2016 13:36

«Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Ռուշանյանը, «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հղում կատարելով ՀՀ օրենքին` նշեց, որ օրենքը բնակարանային ապահովման մասին «խոսում է» ներկա ժամանակով:

Նա մանրամասնեց, թե արդեն անցել է չորս տարի իրենց բարձրաձայնումից, սակայն ոչ մի առաջընթաց. «Երբ զինծառայողներն անցնում են թոշակի, նրանց հիմնական խնդիրներից մեկը բնակարանային ապահովման հարցն է: Այս հարցով բազմիցս դիմել եմ ՊՆ-ին, սակայն պատասխանել են, որ երբ գա ծրագրերի իրագործման ժամանակը, այդ դեպքում ըստ հերթի` կստանան բնակարան: Մինչդեռ ցանկացած կիրթ մարդ գիտի, որ «ապահովվում է» բառը, որը ամրագրված է օրենքում, ներկա ժամանակով է: Ուստի ՊՆ-ն ոչ թե պետք է ասի, թե ինչ-որ ծրագրեր պետք է տարիներ հետո մշակի, այլ այժմ ապահովի բնակարանով: Օրենքը խոսում է ներկա ժամանակով: Մարդիկ հերթագրված են բնակարանի համար, պաշտպանության նախարարություն, բարի եղիր հաջորդ տարվա ֆինանսական բյուջեում մտցնել կետ բնակարանային ապահովման համար»:

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ Արցախից զինվորականների հոսք է նկատվում դեպի Հայաստան, ինչը ևս բարդացնում է տեղի զինծառայողների սոցիալական խնդիրների լուծումը. «Արցախցին, որ նշանակում է ստանում ՀՀ մարզերում, տեղափոխվելով Հայաստան` իր հետ բերում է իր ողջ ազգուտակը: Սրա պատճառով դատարկվում է ԼՂՀ-ն, այստեղ այդ անձին ապահովում են բնակարանով, ինչի պատճառով շատ տեղացիներ մնում են առանց բնակարան»:

Պարոն Ռուշանյանը զգուշացրեց, որ դեռ իրավական ճանապարհով են գնում, բայց եթե չստացվեց, գուցե այլ մեթոդների էլ դիմեն:

Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկիի` «Թքած Հայաստանի վրա…» արտահայտությանը, պարոն Ռուշանյանը նեղսրտեց. «Չեմ հասկանում` մեր իշխանավորները չունե՞ն ազգային ինքնասիրություն: Ուրիշ երկրի հասցեին, եթե նման արտահայտություն արվեր, ԱԳՆ-ի կողմից երեք-չորս ժամվա ընթացքում կլիներ արձագանք»:

Պարոն Ռուշանյանը չի կարծում, թե ճիշտ է Ժիրինովսկիին արհամարհելը. «Պուտինի գործողությունների հետագա քայլերն են նրա հայտարարությունները որոշում: Այդ հայտարարություններից հետո երկրի ռեակցիայից որոշում են` արժե՞ տանել այդ գործընթացն առաջ, թե`ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031