Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեւորգ Կոստանյանը կարող է վիրավորված լինի, պարզվեց, որ Վիտալիին էլ են խաբել». Անահիտ Բախշյան

Օգոստոս 05,2016 12:55

«Այսպիսի ռեպրեսիաներ Հայաստանում չեմ հիշում, կարող է Սերժ Սարգսյանի ասածից հետո ինչ-որ բաներ իսկապես մոռացել եմ, բայց չեմ հիշում դեպք, որ թույլ չտան պատգամավորներին մտնել կալանավորների մոտ: Ես, որպես պատգամավոր, ցանկացած կալանավորի մոտ մտել եմ, փաստաբանները մտել են, դիտորդները մտել են, այսօր փակել են բոլոր դռները»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա գնահատմամբ՝ «Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է, որի արդյունքում «Բարեւ Երեւանի» ավագանիում գործունեությունը պարալիզացված է: Մեր գործունեությանը խոչընդոտում է ՀՔԾ-ն: Այդ մարդիկ անձեռնմխելիություն չունեն, բայց ընտրված մարդիկ են երեւանցիների կողմից բանտարկել եք, որ ի՞նչ»:

Անահիտ Բախշյանը համոզված է, որ սա քաղաքական հետապնդում է մասնավորապես «Ժառանգության» նկատմամբ. «Որակումը որ տվել են՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչներ են, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ոստիկանությունն է անկարգությունների կազմակերպիչը, որքան հետեւել ու տեսել ենք»:

Նա հորդորեց վերջ տան ռեպրեսիաներին եւ ասաց, որ իրենց խմբակցության անդամներին ազատ արձակելու կոչին միացել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության 4 պատգամավոր. «Հայտարարություն են տարածել, որ միանում են, ՀՀԿ-ից այդպես էլ ձայն չեն հանել, ոչինչ չեն ասել: Եթե նրանցից որեւէ մեկի նկատմամբ անօրեն որոշում կկայացվի, խոստանում եմ կանգնել իրենց կողքին, իսկ այսօր իրենք ձայն չեն հանում»:

Anahit Baxshyan 1Դավիթ Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի խոսքերով՝ մինչ օրս որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել ու չեն պատժել: Շատ հարցեր են առաջացել, որոնց գնահատականներ չեն տրվել: Ռեւազյանն ասաց, որ բողոքարկման գործընթացը, Սանասարյանի առողջական վիճակը հետազոտման փուլում է. «Այսօր պետք է հանդիպեմ իր հետ, եթե անհրաժեշտ է, նոր միջնորդություններ կներկայացնեմ, որովհետեւ եթե բուժօգնությունը չլինի՝ վատ հետեւանքներ կլինեն»:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Այն, որ առողջական խնդիրներ ունի, բոլորովին չենք հավատում դրան: Տարբեր պատճառներ կարող են լինել, մասնավորապես այն, որ Կոստանյանը հարցազրույցի ժամանակ «Շանթում» բարձրաձայնեց, որ եթե զենքը վայր դնեն, քրեական պատասխանատվության ինչ-որ կետեր կթեթեւանան: Երբ զենքերը վայր դրեցին, պարզվեց, որ դատախազը սուտ է խոսել, նա կարող է վիրավորված լինի այդ վիճակից: Նաեւ երեկ տարածվեց Վիտալի Բալասանյանի ձայնագրությունը, նույն խոստումները Սերժ Սարգսյանի անունից տալիս է Վիտալի Բալասանյանը: Պարզվեց, որ Վիտալիին էլ են խաբել: Սովորական երեւույթ է մեր իշխանավորների կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Եթե Վիտալիին խաբել են, ապա նա պարտավոր է ներեղություն խնդրել իր խոստումներին հավատացողներին:

  2. Հարգելի Հռիփսիմե Ջեբեջյան խնդրում եմ ուշարրություն դարձրեք ՀՀ օրենքից հոդվածից կատարված ձեր մեջբերմումը արդյուք ճիշտ է կատարված ինչ է նշանակում “նյութերից քաղվածքների վերարտադրությունը չպետք է բացահայտի լարատվական նյութի էական մասը” սա ինչ որ աբսուրդ է

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031