Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովի պլանով հարցը իրականում չի լուծվելու. «Ժողովուրդ»

Օգոստոս 05,2016 11:35

Թյուր տպավորություն է ստեղծվում, երբ ասում ենք, որ Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Արցախի հարցի լուծմանը, քանզի Լավրովի պլանով հարցը իրականում չի լուծվելու։ Հենց այդ նպատակն էլ հետապնդում է ռուսական խաղը, ոչ թե լուծել Արցախի հակամարտությունը, այլ բավարարելով Ադրբեջանի ախորժակը՝ բոլոր շահագրգիռ պետությունների հետ խուսափել քաոսից։ Կարճաժամկետ կտրվածքով դա հնարավոր է 2-5 շրջան ադրբեջանական վերահսկողության տակ վերադարձնելու միջոցով։

Ռուսաստանի վերնախավը չի կարող հաշվի չառնել հարյուր տարի առաջ իր գաղափարական հոգեհայր Ստալինի՝ «բաժանիր եւ տիրիր» քաղաքականության արդյունավետությունը։

Ռուսաստանը, ստիպելով Սերժ Սարգսյանին հրաժարվել 2-5 շրջաններից, մեկ շրջափուլի կտրվածքով ապահովելու է Ադրբեջանի տեղը իր առանցքում՝ միաժամանակ թեժ պահելով ԼՂ հարցի լուծման բոլոր տարբերակները։

Ի վերջո, ո՛չ Արցախն է վերջնականապես վերադարձվելու Ադրբեջանին, ո՛չ էլ անկախությունն է ճանաչվելու։ Ռուսական միջանկյալ լուծմամբ Հայաստանը հնարավորություն կստանա որոշ ժամանակով օգտվելու ապաշրջափակման վայելքից, իսկ Ադրբեջանը կվերադարձնի «կորսված հողերի» մի մասը։ Երկու կողմն էլ, ըստ ռուսական հաշվարկի, գոհ կմնա։

Սակայն ամենահաջող դիրքում կհայտնվի, անշուշտ, Ռուսաստանը, որը Անդրկովկասը հերթական անգամ կներառի իր անվտանգության համակարգում, ինչը զգալիորեն մաշվեց հատկապես Ուկրաինայի ճգնաժամի հաշվին; Միաժամանակ Ռուսաստանը, լիովին չլուծելով Արցախի հակամարտությունը, կշարունակի իր լծի տակ պահել թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը՝ երկուսին էլ խոստանալով Արցախը։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031