Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. Այս պաշտոնանկությունը պետք է լիներ Նորք-Մարաշի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո. «Ժողովուրդ»

Օգոստոս 05,2016 11:15

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անսպասելիորեն հրաժարականի դիմում ներկայացրեց, որին հաջորդեց Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ ԱԱԾ առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկության որոշումը։

Ինչո՞վ էին պայմանավորված այս հրաժարականները, »Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանից։

– Երեկ նաեւ Սերժ Սարգսյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանն ազատվեց պաշտոնից։ Ձեր կարծիքով սա ինչի՞ հետեւանք էր, եւ նման պաշտոնանկությունները շարունակական կլինե՞ն։

– Այս պաշտոնանկությունն այսօր չպետք է լիներ, պետք է լիներ Նորք-Մարաշի այն հայտնի ահաբեկչական խմբի բացահայտումից անմիջապես հետո։ Ես 28 կետ առանձնացրեցի, որոնք չէին համապատասխանում իրականությանը, իմ այդ առանձնացրած կետերից հետո ոչ մեկն ինձ չի ասել՝ գիտեք ինչ, այստեղ սխալվել եք, այնտեղ սխալվել եք։ Կիսատ-պռատ մի փորձ եղավ, ես էլ պատասխանեցի, որ այդ մարդիկ ոչ միայն իրենց գործը չեն իմանում, այլ նույնիսկ կինոնկար չեն նայել, չգիտեն, թե ինչ բան է ահաբեկչություն, ինչպես են վնասազերծում, ինչ մեթոդներ են կիրառում, ինչի վրա են ուշադրություն դարձնում։ Այն, ինչ որ մեզ ներկայացրեցին կիսատ-պռատ, լուն սարքել էին ուխտ եւ ներկայացրեցին, որ սրանք 11 ինքնաձիգներով պետք է արյան ծով սարքեին Երեւանը, պետք է գրավեին Բաղրամյան 26-ը, բոլորին վերացնեին, մորթեին։

Սրա մի տարին անցավ, ի՞նչ են արել։ Այդ ժամանակ պետք է առաջին տեղակալի հարցը լուծեին, ուշացվել է։ Իսկ նրա հարցը չեն լուծել, որովհետեւ նա լրջագույնս պաշտպանություն ունի։ Սրա մարդ լինելով, նրա մարդ լինելով՝ այդ վիճակի մեջ են գցել։ Կուտոյանին, նոր մարդ լինելով, ոչ մի բան չեմ ասելու, որովհետեւ ժամանակ է պետք։ Այդ հին կարկառուն տեղակալը պետք է դրանով զբաղվեր։ Այդ է պատճառը, որ մեր փոքրիկ Հայաստանը վերածվել է լրտեսների, հայատյաց գորշ գայլերի հանգստավայր։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031