Պաշտոնապես իր հրաժարականը Գեւորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում։ Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որեւէ փոփոխություն չի եղել։
Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականը ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք։ Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտ փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ։
Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացրած ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումները իրականացվել են խոշոր չարաշահումներով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ՝ հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն։
Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված համապատասխան «ստվերային մուծումները»։ Այնպես որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է։
Կարդացեք նաև
Եթե չլինեին ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունները, Կոստանյանը պետք է հրաժարական տար ավելի ուշ, սակայն օգտագործելով պահը, հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով եւ փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումները ՊՆ-ին իրականացվող մատակարարումների ընթացքում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում