Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»:
Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ.
«Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»:
Կարդացեք նաև
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում.
«Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում