Լրահոս
Օրվա լրահոսը

«3 հոգի քացով, ձեռքով խփում էին 4 կողմից». Հարություն Աղլամազյանին իրենց տան մոտ դաժան ծեծի են ենթարկել

Օգոստոս 05,2016 02:04

Մոտ 1 ժամ առաջ իրենց տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել երեկ Ազատության հրապարակի հարթակից խոսող, երթն առաջ տանող ակտիվիստ Հարություն Աղլամազյանը:

Հարությունի հայրը՝ Կարեն Աղլամազյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ այս պահին «բազմաթիվ ջարդվածքներով» նրան տարել են Էրեբունի հիվանդանոց. «Ինքը Քննչական կոմիտեում է եղել՝ Արաբկիրի բաժանմունքում: Եկել է տուն՝ տան մոտ 3 հոգի հարձակվել են վրան: Մենք ոստիկանություն ենք կանչել, շտապօգնություն կանչել, բերել են հիվանդանոց: Պատկերացրեք, 3 հոգի քացով, ձեռքով խփում էին 4 կողմից: Ես իր հետ էի, մեկին բռնում էի, մյուսն էր հարձակվում»:

Մեր հարցին՝ որեւէ պատճառ չե՞ն ասել, թե ինչու են հարվածում, հայրը պատասխանեց. «Սկզբում մոտեցան, ասեցին՝ Հարությունը դո՞ւ ես, մի հատ առանձնանանք: Մեկի անունը Կարեն էր, ասեց՝ առանձնանանք, խոսելու բան կա: Տղաս հարցրեց՝ ի՞նչ խոսելու բան, ասաց՝ աղջկա խնդիր է: Ես ասեցի՝ եկեք գնանք վերեւ, խոսենք: Չեկան, տարան մութ տեղը, ես էլ գոռացի, ասեցի՝ լույս տեղը կանգնեք, որ ձեզ տեսնեմ: Մի քիչ խոսեցին, տղաս ասաց՝ լավ, հավայի խոսակցություն եք վարում, ես ձեր հետ խոսելու բան չունեմ ու սկսեցին խփել: Ես մեկին քաշում էի, մյուսներն էին խփում: Իրենց խնդիրն ուղղակի այն էր, որ իրեն ծեծեն: Ոչ մի անձնական բան չկա»:

Հայրը կատարվածը կապում է երեկ հանրահավաքում Հարությունի ելույթի հետ. «Տարել էին Քննչական կոմիտե, ինձ թվում է հատուկ ձգձել են, ուշ են բաց թողել, որ հետո իրեն դիմավորեն»:

Հայրն ասաց, որ այս պահին տղային պետք է գլխի, թոքերի, կողոսկրերի ռենտգեն արվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հետաքրքիր է իմանալ, հային այդպես ծեծողները զտարյուն հայե՞ր են, այդքան ուժ ու դաժանություն ունեցողները հայոց բանակում ծառայե՞լ են և քառօրյա պատերազմում ադրբեջանցու դեմ կարո՞ղ էին նման դաժանությամբ կռվել:
    Ժողովուրդ ծեծող տղերք, ամոթ է, պատկերացրեք, որ այն ինչ դուք անում եք, տեսնեին ձեր երեխաները կամ ձեր ծնողները, ի՞նչ կասեին ձեզ: Ձեր հավատարմությունը ձեր շեֆերին ցույց տալու փոխարեն, ցույց տվեք հավատարմություն ժողովրդին ու հայրենիքին: Տղերք, դեռ ուշ չէ, սթափվեք:

    • էս ձեւ մտածող հայ says:

      Ինչ ամոթ, ինչ լավ էլի… մարդ են ծեծում, իսկ դրան ամոթ ա պատասխանող կա… դրա համար է ծեծ եք ուտում..հեր ու տղա ծեծ են կերել, այ ամոթը էտ ա… հերն ասում ա մեկի ձեռքը բռնում էի, մյուսն էր խփում..է մեկին էլ դու խփեիր..միտինգի տեղը խոսալ գիտեք, բայց ձեզ պաշտպանել չգիտե՞ք..որ սենց հարձակվող թափթփուկներից մի երկուսին կարենաք պատասխան տաք, կտեսնեք, որ էլ չեն հարձակվի…. թե չէ սկսում եք՝ հայը հային, հայրենիք…. դրանք ոչ ազգ ունեն, ոչ էլ հայրենիք, մոռացեք…իրանք ունեն իրանց թուլափայ տվող տերեր ու վերջ…իսկ դուք բարոյական խրատներ եք կարդում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031