Օգոստոսի 5-ից Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կհայտնվի վիդեոգիդ, որը լսողության խնդիր ունեցողներին կօգնի հաղորդակից դառնալ թանգարանում ներկայացված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թանգարանից ստացված հաղորդագրությանը: Վիդեոգիդը՝ ռուսերեն ենթագրերով նախատեսված է սմարթֆոնների համար: Սա առաջին դեպքն է, երբ ռուսաստանյան թանգարանում օգտագործվում է ժեստերի լեզուն՝ համապատասխան կարիքներ ունեցող այցելուների համար:
«Առավոտ» օրաթերթ