Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ու Մաշտոցի պողոտա երթուղով երթը ընթացավ մինի նստացույցերով ու տարբեր կարգախոսներով, այդ թվում նաեւ հայտնի վանկարկումներով՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր»:
Երթի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին ուղեկցում էին մեքենաներով, խնդրում փողոցներն ամբողջությամբ չփակել:
Չնայած քաղաքացիները նախապես որոշել էին ցույցն ավարտել Մաշտոցի պողոտայում, բայց վերադարձան Ազատության հրապարակ:
Վերադարձողներն ավելի քիչ էին, քան հրապարակից գնացողները, երթն ավարտվեց կարճ հայտարարությամբ: Ցուցարարներից մեկը հայտնեց, որ վաղը ժամը յոթին կրկին հավաքվելու են նույն վայրում՝ Ազատության հրապարակում: Երիտասարդը նաեւ հորդորեց, որ ամեն մարդ մինիմում մեկ հոգի հետը բերի հանրահավաքի. «Վարչախումբը պետք է զգա՝ ժողովուրդն ու «Սասնա ծռերի» սկսած ապստամբությունը հաղթանակ է տանելու»: Նա նաեւ շնորհավորեց գալիք հաղթանակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ