Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հետեւց երթը՝ Հյուսիսային պողոտայով: Հայտարարվեց, որ ցուցարարները երթով կգնան Հանրապետության հրապարակ, հետո՝ Մաշտոցի պողոտա, որտեղ էլ կավարտեն հավաքը:
Ցուցարարները՝ «միացեք» կոչերով մի պահ նաեւ մինի նստացույց արեցին հենց Հանրապետության հրապարակ չհասած փողոցում: Հավաքի մասնակիցների ձեռքերին կային նաեւ ցուցապաստառներ՝ «Սասնա ծռերը հերոսներ են» եւ այլ գրություններով:
Մի երիտասարդ էլ հայտարարում էր, որ «Սասնա ծռերը» մեր ազատության համար են նման գործողությունների դիմել, ցուցարարներն էլ հավանություն տվեցին սուլոցներով ու ծափահարություններով, սկսեցին վանկարկել «Սասնա ծռեր», «Պավլիկ» եւ «Միացում»:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ի՞նչ կտան այս ամենօրյա երթերը, «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Անի Նավասարդյանն ասաց. «Քաղաքում բոլորը տեսնում են, որ կենդանի պայքարը չի մարել, որովհետեւ անընդհատ քարոզ է գնում, որ վերջացավ, որովհետեւ հավաքը ղեկավար չունի, իսկ մարդիկ տեսնում են, որ չի վերջացել»: Ըստ նրա, այս երթերը կնպաստեն նաեւ, որ տղաներին չճնշեն. « Ամենօրյա հավաքներին էներգիա կա ու չի սպառվել, քանի այդ էներգիան կա, պետք է այն պահել, որ տղաներին պաշտպանենք թիկունքից»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ