Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս օրերին արծարծված խնդիրների արտահայտումը քայլերի ու գործողությունների միջոցով տեսնելու ենք». Հերմինե Նաղդալյան

Օգոստոս 04,2016 22:30

«Այսօր հրապարակված պաշտոնանկությունների պատճառի վերաբերյալ արդեն  եղել են պաշտոնական հաղորդագրություններ, նախագահի աշխատակազմի հայտարարությունները պերճախոս էին ու ավելացնելու որեւէ բան չկա»,- քիչ առաջ ավարտված  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Ըստ նրա` գլխավոր դատախազը տվել է իր հրաժարականի պատճառաբանությունը, իսկ մյուս պաշտոնանկություններն ընթացիկ են:

Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների նոր նշանակումներն ու աշխատանքից ազատվելու դեպքերն արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերջին ելույթում՝ ազգային համաձայնության կառավարության մասին նշված հայտարարության հետեւանք է՝ հարցին տիկին Նաղդալյանն պատասխանեց. «Ազգային համաձայնության կառավարության խնդիրը լայն խնդիր է, պահի գործողությունների հետ կապված չէ, այլ գլոբալ բարեփոխումներով, որոնք կատարել ենք՝ սկսած այն պահից, երբ բարեփոխել ենք ՀՀ Սահմանադրությունը: Սերժ Սարգսյանը, երբ խոսում էր ազգային համաձայնության գաղափարախոսության մասին, հենց այդ գաղափարախոսությունն է, որը դրված է Սահմանադրությունում»:

Կուսակցությունների հետ ՀՀԿ-ի բանակցությունների մասին տիկին Նաղդալյանը չցանկացավ մասնավորեցնել. «Այն մասին, թե ինչ կոնկրետ բանակցություններ կարող են լինել այս պահին կամ մեկ այլ ժամանակահատվածում, սրանց հիմնական արդյունքները տեսնելու ենք ընտրության արդյունքում»:

Նոր պաշտոնակություններ սպասվո՞ւմ են՝ հարցին ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կլինեն գործընթացներ ու բավականին խնդիրներ, որ այս օրերին արծարվել են մեր հասարակության կողմից, այդ խնդիրների արտահայտումը քայլերի ու գործողությունների միջոցով տեսնելու ենք»:

Անդրադառնալով Գարեգին Չուգասզյանի հրապարակած  ձայնագրությանը, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր հանդիպել Ժիրայր Սեֆիլյանին եւ պատասխանելով հարցին, թե նախագահը մտադի՞ր է ընդունել Սեֆիլյանին, տիկին Նաղդալյանը հիշեցրեց ՀՀ նախագահի խոսնակի  պատասխանը. «Եթե այդ պատասխանը պարզություն չի մտցրել, դիմեք նրան: ՀՀ նախագահն իր բոլոր խոստումներին անմնացորդ պաշտպանում ու կատարում է, այն ամենն ինչ հանձնառել է ու խոստացել»:

Առաջիկայում սպասվելիք մոսկովյան հանդիպման մասին էլ ԱԺ փոխնախագահը հավելեց. «Սա այց է, որի խնդիրները վերաբերում են երկուստեք՝ հայ-ռուսական հարաբերություններին, զարմանալու ու անակնկալի խնդիր չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031