ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը տեղեկացնում է, որ Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազմում Հայաստանի հավաքականը, կմասնակցի հոկտեմբերին մեկնարկող Ռուսաստանի «Սուպերլիգա 1» առաջնությանը, ինչի առիթով արդեն իրականացվում են կազմակերպական աշխատանքներ: Աղբյուրի փոխանցմամբ, Սուպերլիգայի 2016/2017 թթ. առաջնությունում հանդես են գալու 13 թիմեր, որոնց մեջ միակ արտասահմանյանը «Ուրարտուն» է լինելու:
Տնային հանդիպումները «Ուրարտուն» անցկացնելու է «Միկա» մարզադահլիճում, որտեղ արդեն սկսվել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի
Կարդացեք նաև