Հայաստանում պատանդառության ճգնաժաման ավարտվեց, բայց խնդիրները մնացին, գրում են վերլուծական կենտրոնի փորձագետները:
Երկշաբաթյա ճգնաժամի հանգուցալուծումից հետո նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 1-ին խոստացավ ազգային համաձայնության կառավարարություն ձևավորել, հույս ունենալով մեղմել բնակչության դժգոհությունը: Սակայն, չնայած հանգամանքին, որ պատանդառության հետ կապված ճգանաժամն ավարտվեց, իշխանությունների դեմ բողոքի ակցիանները շարունակվում են՝ ընդգծելով խնդրի լայն քաղաքական բնույթը:
Երկրում անփոփոխ դժգոհությունը և Լեռնային Ղարաբաղի պատճառով Ադրբջանի հետ հակամարտությունը շարունակելու են ստվերել Հայաստանի կառավարության ապագան, անկախ այն բանից՝ ովքեր կղեկավարեն կառավարությունը, քանի որ ներքին և արտաքին քաղաքական ու այլ խնդիրները մանևրելու քիչ տեղ են թողնում Հայաստանի իշխանություններին, գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները:
Արձանագրելով, որ երկրի սահմանների ներսում և դրսում անկանոն բռնկումներով հագեցած վերջին մի քանի ամիսները դժվարին էին Հայաստանի համար, փորձագետները շարունակում են՝ ապրիլին Լեռնային Ղարաբաղում ռազմակական լարվածության բռնկումը Երևանին անակնկալի բերեց, ինչի հետևանքով, Հայաստանի կողմից աջակցություն ստացող Ղարաբաղի զորքերը ոչ մեծ, սակայն, նշանակալից տարածքային կորուստ ունեցան: «Ստրատֆոր»-ը նաև նշում է, որ այդ օրերին 1994 թվականի հրադադարից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը ամենամեծ մարդկային կորուստներն ունեցան:
Չնայած ռազմական գործողությունների բռնկումը չորս օր տևեց, դա բավարար էր՝ ցույց տալու համար, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի ցանկանում պաշտպանել Հայաստանին: Փոխարենը՝ Մոսկվան Երևանին ստիպեց վերականգնել բանակցություններն Ադրբեջանի հետ: Հայաստանում շատերը կարծում են, որ այդ բախումը և դրան հաջորդած բանակցությունները մեծ անհաջողություններ են, քանի որ Հայաստանը կգերադասեր ստուստուս քվոյի պահպանումը Լեռնային Ղարաբաղում, գրում են վերլուծական կենտրոնի փորձագետները:
Ըստ նրանց, իրականում այս հիասթափությունն էր հուլիսի 17-ին «Սասանա Ծռեր» կոչվող զինված խմբի կողմից Երևանում ոստիկանական գնդի տարածքը գրավելու հիմնական դրդապատճառներից մեկը: Այդ խումբը, որի մեջ բազմաթիվ էին ղարաբաղյան պատերազմի վետերանները, ստացավ Հայաստանի հասարակության «էմոցիանալ աջակցությունը»:
Հազարավոր մարդիկ բողոքի դուրս եկան իշխանությունների դեմ, ինչը ստիպեց բանակցել խմբի հետ: Դա էլ, ի վերջո հանգեցրեց հուլիսի 31-ին խմբի անդամների հանձնվելուն: Այդուհանդերձ, չնայած այդ ճգնաժամը հանգուցալուծվեց, Սարգսյանի կառավարության վրա ճնշումները շարունակվում են, նշում են «Ստարտֆոր»-ի վերլուծաբաններն ու շարունակում՝ այդ հանրահավանքները շարունակությունն են կառավարության դեմ այն լայն բողոքի ակցիաների, որոնք տեղի են ունեցել անցած մի քանի տարիների ընթացքում: Նախագահն ինքը դա ընդունեց՝ օգոստոսի 1-ին հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասելով՝ Հայաստանի իշխանություններն անթերի չեն, և երկրի դիմաց ծառացած են մի շարք բարդ խնդիրներ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: