Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անեծքներ՝ իշխանությունների հասցեին

Օգոստոս 04,2016 21:47

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում կանայք շարունակում են բանաստեղծություններ ընթերցել:

Մի կին էլ ընթերցեց իր չափածո բողոքը՝ իշխանություններին հարցնելով՝ մնաց Սեւանը, էդ էլ չե՞ք ծախում. «Գոչում ենք, ամենուր ձայնում, թե թուրքը սպանել, թալանել է մեզ եւ պահանջում ենք մեր պապենական հողերը հարազատ, մինչդեռ չենք պահում մեր ունեցածն իսկ…»:

Տիկնոջ բանաստեղծության մեջ կար նաեւ կոչ իշխանություններին.

«…Եթե մինչեւ իսկ դուք չեք կուրացել, արածներից, ուրեմն Աստված թող շանթ ու կայծակ թափի ձեր գլխին ու դուք  կուրանաք.

Սառնասիրտ պարոններ՝ մեր նախարարներ, դուք չհասկացաք Աստծո պարգեւը…

այնքան վերեւ ճախրեցիք, որ մոռացաք՝ ուր եք գնում, ժամը եկել է, որ գահավիժեք հատակն անդունդի,

անիծվեք դուք, չեք էլ ճանաչում դուք ձեր պապերին կամ

չե՞ք էլ լսում նրանք անեծք են տեղում ձեր գլխին, որ ծախիք արյունով ծնված ձեր նախնյաց հողը…

անիծվեք դուք, միթե արժան եք դուք ձեր տիտղոսին»:

Տիկինն իր բանաստեղծությամբ կասկածի տակ էր առել իշխանությունների հայ լինելը. «Արդոք ազնիվ արյուն է հոսում ձեր մեջ կամ էլ հայի, դուք նույն շուն թուրքն եք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031