-Ես նախագահի հետ նոր զանգեցի, ինքը ասում ա՝ երբ որ տղաները զենքը վայր դնեն, նախապես պայմանավորվել էինք, ես խոսք եմ տալիս եւ պաշտոնական հայտարարություն արել եմ, ես կընդունեմ Ժիրայրին:
-Վիտո, մենք ասինք, չէ՞, ցավդ տանեմ, մենք իրանց հետ պայմանավորվել ենք, հիմա էդ ջահելներն էլ սպասում են Վիտոյի խոսքին, ախպեր ջան, մենք ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մեր մոտից հեռախոսով կապվի, տղերքը լսեն, ախպեր ջան:
-Հիմա էդ հնարավորությունները չի ստեղծվում, ի՞նչ անեմ, ինձնից չի կախված:
-Խնդրում եմ ախպերական, ոնց մտել ենք մեր խնդիրն էս չի եղել, որ արյուն թափվի-Արայիկ Խանդոյան:
Կարդացեք նաև
Սա մի հատված է Գարեգին Չուքասզյանի ասած այն ձայնագրությունից, որտեղ ՊՊԾ գունդը գրավելու օրերին «Սասնա ծռերի» հետ գլխավոր բանագնաց Վիտալի Բալասանյանը փորձում է հասնել զինյալների զենքերը վայր դնելուն: Այս ձայնագրությունում զրուցակիցները պարոն Բալասանյանն ու Միայնակ Գայլն են: Այնուհետեւ զրույցին խառնվում է Վարուժան Ավետիսյանը:
-Պարոն գեներալ, մի բան եմ ուզում ճշգրտման համար, Վարուժանն ա: Ուրեմն, Ժիրայրի հեռախոսով խոսելը նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման հետ…
–Չի լսվում: -Ասել ա, լավ ա արել, խոսքի տերը կլինի, կհանդիպեն, հարցը կքննարկեն…
–Վարուժան, տեղդ փոխի…
–Էս տղաների ասածը վերաբերվում ա զենքը հանգիստ դնելուն, դուրս գալուն էդ մի քանի հոգու: Մենք չենք ուզում երիտասարդների եւ իրենց վրա շտուրմ անող երիտասարդների կյանքը վտանգվի: Ընդամենը ձեզ խնդրում ենք էս հարցը ապահովել՝ որ Ժիրայրը ասի տղաներին, որ զենքը դնեն, դուրս գան, նոր հետո ինչպես Սերժ Սարգսյանն ասել ա՝ էդ խոսակցությունը կգնա:
Գեներալ Բալասանյանը, սակայն չի նահանջում Սերժ Սարգսյանի դերակատարության մասին խոսելուց: Նա ասում է, որ տղաները կարող են հանգիստ զենքերը վայր դնել, նրանց ոչինչ չի սպառնում, երաշխավորն ինքը՝ գեներալն է
-Դու ջահելներին էլ ասա, հանգիստ՝ էդ պատասխանատվությունը իմ վրա եմ վերցնում, որեւէ մեկին ոչ խոշտանգելու են, կտտանքների ենք ենթարկելու, արխային մնացեք 100 տոկոս:
-Բրատ, հարցն էդ չի, ոչ խոշտանգումից եմ վախենում, ոչ էլ կտտանքներից-Արայիկ Խանդոյան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում