Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրահավաքը վերածվեց պոեզիայի երեկոյի (Տեսանյութ)

Օգոստոս 04,2016 21:22

Ազատության հրապարակում մեկնարկած սակավաթիվ հանրահավաքը հիշեցնում է պոեզիայի երեկո: Հանրահավաքը վարում են քաղաքացիները, այսօր արդեն իսկ պարզ դարձավ, որ ձերբակալվել է  նախորդ օրերին հավաքը վարող Հարություն Աղլամազյանը:

Հավաքվածներին այսօր դիմավորեց ներկաներից մի կին ու հավաքին տվեց պոետիկ ընթացք. «Հարությունին ձերբակալել են, բերման են ենթարկել, նույն բանն է, պարզվում է, որ մեր կառավարությունը որոշել է ստուգել մեր համբերության չափանիշը, թե որտեղ  է ավարտվում սահմանը, վաղը կարող եմ ես էլ չլինել, բայց անհանգստանալու բան չունեմ: Պատվով մահն անպատիվ քարշով գոյատեւելուց շատ ավելի պատիվ է բերում: Գիտեմ մարդկանց, որոնք մեռած ու պատվազրկված ապրում են, իմ մահից հետո ավելի լավ կապրեմ, քան՝ իրենք: Ինչ բարոյական իրավունքով ոչ մի օրենք ու կարգ չխախտած երիտասարդին բռնեցին ու նենգաբար, ինչպես միշտ տարան, չե՞ք նկատում մի քիչ թուրքերին նմանություն՝ գիշերով, գաղտնի, հետեւից:

Հասկացա՞ք՝ որտեղ է մարդու ծագումը բացահայտվում, ամեն մեկդ ձեր որակի մեջ հարյուր հազար ոչխար կկոմպենսացնեք, հարյուր հազար ողորմելի դավաճան, ամեն տեղ դավաճաններ կան, ամեն մարդ Աստծուց կստանա»,- հայտարարեց տիկինը՝ ասելով, որ վաղը կառավարության շենք են գնալու ու իր խոսքն ուղղեց կառավարությանը՝ բանաստեղծությամբ.

«Մարդ Աստծո, գիտե՞ս արդյոք՝ երբ ես Աստծո դեմ դավաճան դարձել, ինչ հրեշությամբ ես դու նրան վատնել… գոնե դու գիտես՝ ինչ ես արել, քո կենդանության օրոք ես թաղել, դահիճի նման առանց պատճառի քո ժողովրդին ես դատապարտել…»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031