Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:
«Մեծարգո պարոն նախագահ,
Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։ Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: