Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կատարած աշխատանքները

Օգոստոս 04,2016 18:59

Օգոստոսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել և ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԿՌԲՀ անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին արվել է ամենայն հնարավորը հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգելու, այն առավել բաց և թափանցիկ հիմքերի վրա դնելու համար՝ հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթները խստագույնս վերահսկելու առումով:

pnՆերկայացնելով 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ ԿՌԲՀ պետ Սահակ Օհանյանը, ըստ առաձնին ուղղությունների, հանգամանալից անդրադարձ է կատարել իրականացված միջոցառումներին: Ընդգծվել է, որ հոգեկան և թերապևտիկ հիվանդությունների առումով հաշվետու ժամանակահատվածում նկատվել է վաղաժամկետ զորացրվածների ընդհանուր թվի նվազում:

Խորհրդակցության ընթացքում նաև ակտիվ քննարկումներ են ծավալվել՝ նվիրված զինծառայողների և զորակոչիկների հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին, հոգեբուժական խնդիրներին,  դրանց վաղ հայտնաբերման և բուժման հարցերին:  Այս առնչությամբ ռազմաբժշկական օղակի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների կողմից հնչել են համապատասխան առաջարկություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031