Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Ոմանք յուղ են լցնում Վոլֆովիչի տիպի քաղաքական «ժուլիկների» վառած կրակի վրա»

Օգոստոս 04,2016 17:56

Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առավոտի« հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում Ռուսաստանի ունեցած ռազմաբազայի վերաբերյալ Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե «այդ բազան հայերի փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները»: Դեսպանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդպե՞ս կլինի ռուսական ռազմաբազան դուրս բերելու դեպքում, մեզ նմա՞ն հեռանկար է սպասվում:

«Ոչ, չի սպասվում։ Փառք Աստծո, որ ո՛չ Ժիրինովսկին Ռուսաստանում, և ո՛չ էլ Հայաստանում եղած քաղաքական եւ դիվանագիտական դիլետանտներն են որոշելու, թե ինչ ուղղությամբ եւ ինչպես են զարգանալու Հայաստանի ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի եւ կամ ԱՄՆ-ի հետ։

Պարզապես ցավալի է եւ վտանգավոր, որ ներկա բարդ քաղաքական իրավիճակում Հայաստանում ովքեր այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում աշխարհում և տարածաշրջանում, յուղ են լցնում Վոլֆովիչի տիպի քաղաքական «ժուլիկների» վառած կրակի վրա։ «Սասնա Ծռերի» օրերին շատ էին հնչում խրոխտ ելույթներ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու վերաբերյալ»,-ասաց պարոն Նավասարդյանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպանի հարցազրույցի մանրամասները՝ օգոստոսի 5-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031