«Հայաստանի կոմունիստական կուսակցության համար զենքով քաղաքական իշխանություն փոխելն անընդունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին, ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երկրում ստեղծված նման իրավիճակի համար մեղավոր է Արեւմուտքը. «Այս անձանց մեջ կային նաեւ մարդիկ, ովքեր Հայաստանի քաղաքացիներ չեն: Յոթանասուն տարի Հայաստանը ապրել է խորհրդային երկրների հետ, ի՞նչ եղավ, որ լրատվամիջոցները հարձակվել են Ռուսաստանի վրա: Ամեն ինչ արվում է, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից: «Սասնա ծռերի» այդ գործողություններից հետո Հիմնադիր խորհրդարանը հայտարարեց, որ պետք է ռուս սահմանապահները հեռանան Հայաստանից: Դա Արեւմուտքի ձեռքի գործն է»,-նշեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև