Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, երկրում առկա խնդիրների, ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև արտաքին-քաղաքական մի շարք հարցերի՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
Կարդացեք նաև
04 օգոստոսի, 2016թ.