ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է պաշտոնական հաղորդագրություն՝ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի վերաբերյալ. «ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:
Իսկ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ թոշակի է գնացել:
Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում է նշանակվել Միքայել Համբարձումյանը (լուսանկարում), որը մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր: