Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե փոխնախարար Արսեն Մկրտչյանին ոստիկանները ծեծեին, կներե՞ր ու կմոռանա՞ր

Օգոստոս 04,2016 15:19

Նկատի ունենալով ոստիկանների` հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա պահվածքը, երբ զանգվածային ծեծի ենթարկվեցին ցուցարարները, լրագրողները, լրագրողները արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցին` եթե ձեզ հետ նման դեպք պատահի, կոչ անեն ներել եւ մոռանալ, դուք կմոռանա՞ք, Արսեն Մկրտչյանն այսօր կառավարությունում ասաց, որ ինքը չի կարող մեկնաբանել նախագահի ուղերձը. «Ինքներդ ընկալեք, որովհետեւ հասարակության որոշակի խմբին էր ուղղված այդ կոչը»:

Այն հարցին էլ, թե պե՞տք է, արդյոք, ներողություն խնդրել ու մոռանալ, թե՞ իրավապահ մարմինները պետք է քննություն կատարեն, եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, պարոն Մկրտչյանն ասաց. «Ես կարծում եմ՝ իրավական հարցերի քննությունը պետք է տարանջատել նախագահի խոսքից, ուղերձից: Այն, ինչ կատարվում է իրավական առումով, բնականաբար, իրավապահ մարմինները կրում են որոշակի պարտականություններ եւ դրանք կստանան իրավական որոշակի գնահատականներ: Նախագահի խոսքը՝ դա ուղերձ էր հասարակության կոնկրետ շերտերին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031