Այսօր` օգոստոսի 4-ին, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպայի Միության ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության հաստատմանն ուղղված արմատական քայլերի` այդ թվում նաեւ ազատ եւ արդար ընտրությունների անցկացման լուրջ երաշխիքների ստեղծման հնարավորությունները, ինչպես նաեւ Ղարաբաղյան հակամարտության եւ կարգավորման գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ հարցեր:
ՀԱԿ մամուլի ծառայություն